1. Ռուսաստանի Դաշնության 157.895 բնակավայրերից, ավելի քան 40.000-ը լքված են բնակչության կողմից:
2. Ռուսաստանին բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի միայն 2%-ը: Արտահանման հիմնական ուղղություններն են նավթը և գազը` 70%:
3. Ռուսաստանի բնակչության` բարձրագույն կթությամբ մինչև 30 տարեկանների 57% -ը, ցանկանում է աշխատել արտասահմանում:
4. Ռուսաստանցիների 73,07%-ը հավանություն է տալիս այն գաղափարին, համաձայն որի, կովկասյան հանրապետությունները կառանձնանան Ռուսաստանից:
5. Ռուսաստանն զբաղեցնում է առաջին տեղն աշխարհում` հերոյինի սպառման ծավալներով` մոլորակում արտադրվող ամբողջ ծավալի 21%-ը:
6. ՌԴ-ի բնակչության 1,5%-ը տնօրինում է ազգային հարստության 50%-ը:
7. Ռուսաստանցիների 26%-ը ունեն չմարված վարկեր:
8. Ռուսաստանյան դատարաններում` հավանականությունը, որ կկայացվի արդարացման դատավճիռ, կազմում է ընդամենը 0.27%:
9. ՌԴ-ի մայրաքաղաք Մոսկվայի բնակչությունը կազմում է երկրի բնակչության 13%-ը:
10. Ռուսաստանում գրանցված են թվով 2.338 մանկատներ, որտեղ խնամակալություն են ստանում 55.126 ծնողազուրկներ: