Այսրկովկասի խորհրդայնացումից հետո երկրամասի շուրջ 188.000 քառ. կմ տարածքը Մոսկվան կամայականորեն բաժանեց խորհրդային երեք հանրապետությունների միջեւ: Հայաստանին անցավ նշված տարածքի շուրջ 16%-ը, Վրաստանին՝ 37,5%-ը, իսկ Ադրբեջանին՝ 46,5%-ը: Հետաքրքիր կլինի իմանալ, որ այդ ժամանակ հայերը կազմում էին Այսրկովկասի ընդհանուր բնակչության 25,6%-ը, վրացիները՝ 24,5%-ը, իսկ թաթարները՝ 22,1%-ը (մնացյալը՝ քուրդ, լեզգի, ռուս, հույն, թաթ, թալիշ, աբխազ, օս եւ այլն):
Եթե նույն հիմքով փորձենք տալ Այսրկովկասի ժողովրդագրական պատկերն այսօր, ապա այն կունենա հետեւյալ համամասնությունը.
2014թ. Այսրկովկասյան հանրապետությունների բնակչության ընդհանուր թիվը՝ շուրջ 16 միլիոն (ոչ պաշտոնական տվյալներ).
Հայեր՝ շուրջ 14%
Վրացիներ՝ շուրջ 16%
Ադրբեջանցիներ՝ շուրջ 60%
Այլք՝ շուրջ 10 %