Ադրբեջանական քարոզչամեքենայի գլխավոր կայերից մեկի՝haqqin.az-ի գլխավոր խմբարիր,տխրահռչակ Էյնուլլա Ֆաթուլաևը խորը ընկճախտի մեջ է...ՌԴ-ի քննչական կոմիտեի Մոսկվայի բաժնի կողմից միջազգային հետախուզում է հայտարարվել հանցավոր աշխարհում հայտնի Նադիր Սալիֆովի նկատմամբ,ով ավելի հայտնի է Լոթու Գուլի մականունով...Շատերը կզարմանան,թե ինչ կապ կա "մտավորական" և հայտնի ազերիական կայքի գլխավոր խմբագրի և հանցագործի միջև...Պարզվեց,որ շատ սերտ կապ կա...Սեփական ընկերոջ արյունը բավական թանկ գնով Ալիևներին վաճառած Էյլուլլան բացարձակ չի թաքցնում,որ շատ սերտ կապեր ունի Լոթու Գուլիի հետ,որի հետ լուսանկարը Ֆաթուլաևը կախել է haqqin.az-ի իր սենյակում՝Իլհամ Ալիևի նկարի կողքին...Ազերիական անկախ և ընդդիմադիր որոշ ԶԼՄ-ներ Ֆաթուլաևի և Գուլիի կապը համարում են համագործակցություն,քանի որ Բաքվում շատերը գիտեն,որ բացի լարգրությամբ զբաղվելուց Էյնուլլան հայտնի է որպես թմրամիջոցների խոշոր մատակարար և վաճառող,ինչպես նաև զբաղվում է մարդկանց ապօրինի տեղափոխումով Ադրբեջանից արտասահման...Այս անօրինական գործունեությունում նրա թիկունքին է կանգնած եղել Լոթու Գուլին...


Իսկ այժմ ամեն ինչ կարող է փլուզվել...Ռուսաստանցի իրավապահները Գուլիին մեղադրում են մարդկանց առևանգելու,գումարներ շորթելու և հանցավոր խմբավորում ստեղծելու մեջ...Քանի որ Լոթու Գուլին Թուրքիայում է,ապա Մոսկվան նրան հայտարարել է միջազգային հետախուզում...


Ի դեպ,ազերիական ԶԼՄ-ները և հատկապես haqqin.az-ն այնպիսի հաճախականությամբ են լուսաբանում սույն հանցագործի գործունեությունը,որ այն մրցակցում է Ադրբեջանի սրբագույն ընտանիքի և հատկապես Իլհամ և Մեհրիբան Ալիևների գործունեության լուսաբանման հետ...
Չեմ զարմանա,եթե կրտսեր եղբայր Իլհամն ավագ եղբայր Էրդողանին խնդրի Լոթուին չհանձնել ռուս ընկերներին,քանի որ դրա արդյունքում կարող են լարվել թուրք-ադրբեջանական հարաբերությունները...