Թուրքական Milliyet-ը տեղեկացնում է,որ Անթալիայում գտնվող յոթաստղանի Mardan Palace հյուրանոցը,որը պատկանում է ռուսաստանցի հայտնի հրեա գործարար Թելման Իսմայիլովին թալանվում է...Այս տարվա աշնանը հարկերը չվճարելու պատճառով հյուրանոցը հոսանքազրկվել է,որից հետո հյուրանոցի տարածում հայտնել են գողեր...Ըստ պարբերականի նրանց հաջողվել է Mardan Palace-ի տարածքից գիշերով դուրս բերել ոսկեզօծ ցանկապատի և այգու դեկորի պարագաների առնվազն յոթ սեկցիաներ...


Հիշեցնեմ,որ Mardan Palace հյուրանոցը Ադրբեջանում ծնված և Ռուսաստանում իր բիզնես գործունեությունը ծավալած հրեա գործարար Թելման Իսմայիլովը կառուցել է 2009 թ-ին,որի վրա ծախսել է 1,4 միլիարդ ԱՄՆ դոլլար...Հյուրանոցի հանդիսավոր բացմանը ներկա են գնտվել Ղազախստանի խանագահ Նուրսուլթան Նազարբաևը,ռուսաստանյան քաղական,գործարար և շոու բիզների ամենաճանաչված ներկայացուցիչները,ինչպես նաև աշխարհահռչակ հոլիվուդյան աստծեր Ռիչարդ Գիրը,Շարոն Սթոունը,Մոնիկա Բելուչին և այլն...


Կրեմլին մոտ գնտբող աղբյուրների համաձայն հենց Mardan Palace-ի կառուցումը Թուրքիայի տարածքում "վերջակետ" դրեց Իսմայիլովի բիզնես հաջողությունների վրա...Ահռելի գումարների ներդրումը Թուրքիայի տարածքում այնքան էր զայրացրել ՌԴ նախագահ Պուտինին,որ վերջինիս հրահանգով փակվեց Թելման Իսմայիլովին պատկանող Մոսկվայի ամենահայտնի Չերկիզովյան շուկան՝ "Չերկիզոնը",որն ըստ ռուսաստանյան ԶԼՄ-ների ամեն օր Իսմայիլովին բերում էր մեկ միլիոն դոլլարից ավել եկամուտ...Շուկայի փակվելուց հետո Իսմայիլովը կորցրեց նաև Մոսկվայի ամենահայտնի հարսանյաց սրահներից մեկը՝"Սաֆիսա"-ն,որի բաժնետոմսերի մեծ մասը հիմա պատկանում է Ադրբեջանի ֆինանսների նախարարությանը և որտեղ շատ են սիում իրենց զավակների հարսանիքներն անցկացնել հայ օլիգարխները...Հետագայում Իսմայիլովի դեմ հարուցվեցին մի քանի քրեական գործեր,այդ թվում նաև մարդասպանություններ պատվիրելու մեղադրանքով...Մի քանի օր առաջ Մոսկվայի Բասմանյան շրջանի դատարանը Իսմայիլովին հայտարարել է միջազգային հետախուզում՝մեղադրելով երկու մարդու սպանություն կազմակերպելու մեջ...
Ինչպես ասում են՝"Հեքիաթն ավարտված է..."


Ռուսաստանում Ադրբեջանի գլխավոր լոբբիստներից մեկը օրհասական վիճակում է հայտնվել...

 

Գագիկ Համբարյան