Պետք է զգոն լինենք և ոգով ամուր.հաղթելու ենք:Այսօր ադրբեջանը կրկին դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել և փախել՝տալով զոհեր: Ադրբեջանի,ավելի ճիշտ ադրբեջանի իշխող էլիտան հայտնվել է բարդ վիճակում ,իսկ իր ազգաբնակչությանը պատերազմով վախեցնելը այլևս չի գործում: Ազգային փոքրամասնություններն էլ վաղուց ընդհանուր հայրենիքի հեքիաթին չեն հավատում և ադրբեջանցի թուրքերն էլ չեն այրվում ալիևյան կլանին հավատալու ցանկությունից,իսկ իսլամիստները լիովին այլ թեմա են: Սրանք ցանկանում են պատերազմ սադրել և դուրս գալ իրենց ներսից խեղդող խնդիրներից:;Հնարավոր է գնան ռիսկի և փորձեն արդյոք պատերազմը լուծում է,թե՝ներսից շուտ պայթելու ռիսկային միջոց: Մի խոսքով պետք է լինենք ուժեղ,միասնական և հարևան ոչ բարեկամներին արկածախնդրության գնալու դեպքում ապացուցենք,որ սխալ ընտրություն են կատարել՝իրենց համար սխալ ընտրություն:

 

 


Տիգրան Մկրտչյան