«Երբ ամեն ինչ վեր են ածում բիզնեսի, իսկ վերահսկողությունն էլ լրիվ բացակայում է: Հայաստանում էլ եղան սննդի հետ կապված մի քանի աղմկահարույց դեպքեր, էլ գոմեշի միս, էլ ձիու միս, էլ պլասմասսայից բրինձ, էլ թուրքական թունավոր լոլիկ, էլ Ադրբեջանից ներմուծած խնձոր և այլն։ Ինչի ասես մարդ ընդունակա հանուն երկու կոպեկի: Առաջ գյուղերում մարդիկ անասուն ու հավ էին պահում:
Ձու էիր ուզում, կաթ, կամ մածուն գիտեիր ումից առնեիր: Իսկ հիմա առաջվա պես չի, գյուղերը դադարել են իրենց առաքելությունը կատարել: Շատ քչերն են զբաղվում հողագործությամբ, անասնապահությամբ և այլն։ Ովքեր էլ, որ ունեն, զուտ իրենց համարեն անում: Էսօր հայաստանում էլա դժվարացել նորմալ սնունդ գտնելը: Սա շատ կարևոր խնդիր է որ պետք է մեր բոլորիս ուշադրության կենտրոնում լինի։ Եկեք չփչացնենք մեր տեղական մաքուր անարատ բերքն ու հրաժարվենք էդ Եվրոպաներից կամ Ամերիկաներից ներմուծված էժան ու մի սեզոնի համար նախատեսված սերմերից, որ չգիտես ինչ ծագում ու ինչ բաղադրություն ունեն: Պահպանեք ձեր պապերից ժառանգություն մնացած ամեն ինչ:
- Գոնե սեզոնին իմ ուզած վարունգն ու լոլիկը ուտեմ, թոնրի լավաշով ու գյուղի պանրով:
Ժող ջան հետաքրքիր է ձեր կարծիքն էս թեմայի վերաբերյալ, կոմենտում գրեք թե ինչ եք կարծում ու ոնց պետք է էս երևույթի դեմ պայքարել, ինչ անենք, որ գյուղացին սկսի արտադրել, իսկ մենք ուտելուց իմանանք, որ առողջ ու արդար սնունդ ենք սպառում»: