Ստամբուլում ընթացող Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտակարգ նիստի ընթացքում ունեցած ելույթում Իրանի նախագահ Հասան Ռուհանին Երուսաղեմի շուրջ ստեղծված իրավիճակից դուրս գալու նպատակով իսլամական երկրներին 7 կետից բաղկացած առաջարկությունների փաթեթ է ներկայացրել:


Փաստացի Թեհրանի առաջարկությունների փաթեթում ընդգրկված է Իրանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների հիմնական ցանկը, որի վերաբերյալ Ռուհանին բազմիցս է բարձրաձայնել ինչպես ՄԱԿ-ի ամբիոնից, այնպես էլ միջազգային այլ հարթակներում:
Իրանն իր առաջարկությամբ անուղղակիորեն Թուրքիային, Ադրբեջանին, Սաուդյան Արաբիային և ժամանակին «Իսլամական պետության» հետ այս կամ այն կերպ առնչություն ունեցած երկրներից պահանջում է հստակություն մտցնել իսլամական աշխարհի հետ իրենց հարաբերություններում:


Բացի այդ՝ Իրանի նախագահն առաջարկել է Միացյալ Նահանգների գործողություններին զուգահեռ հստակ գնահատական տալ նաև Իսրայելի քայլերին, ավելին, 7-րդ կետով Իրանի նախագահը պահանջել է շարունակական վերահսկողության ներքո առնել Իսրայելի գործողությունները, որոնք ըստ վտանգավորության աստիճանի բնականաբար առնչվում է իր անմիջական սահմաններին Իսրայելի և Ադրբեջանի մասնակցությամբ իրականացվող գործողություններին: