Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հրամանագրով Հասան Ռուհանին նշանակվել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ:
ԻԻՀ սահմանադրության համաձայն՝ մինչև նախագահի երդմնակալությունը, հոգևոր առաջնորդը պետք է ընտրված նախագահի վերաբերյալ հրամանագիր ստորագրի, առանց այդ հրամանագրի՝ նախագահը գործադիր իշխանությունը ղեկավարելու որևէ լիազորություն չի ստանում:
Այաթոլլահ Խամենեին նախագահի և նոր կառավարության առջև 3 խնդիր է դրել, ա. լուծել քաղաքացիների տնտեսական խնդիրները, բ. աշխարհի հետ ձևավորել ընդլայնված համագործակցություն, գ. գերիշխանություն հաստատելու ցանկացած դրսևորմանը պատասխանել ուժի և հզորության ցուցադրմամբ:
Հ.Գ. Լուսանկարում իսլամական հեղափոխությունից ի վեր ԻԻՀ հոգևոր առաջնորդների կողմից նախագահների վերաբերյալ արձակած հրամանագրերի հանձնման արարողություններն են: