Ամենատխուրը, որ Հայաստանի ազգային անվտանգության հիմքերի հիմքը՝ սոցիալական համերաշխությունը քանդող-քայքայող մարդիկ նստած են օրենսդիր իշխանության սրտում, օրենքներ են ընդունում, կոճակներ են սեղմում, հրապարակային մտքեր են արտհայտում...
...ուրեմն էս մարդկանց տրամաբանությամբ միայն կարտոֆիլ օգտագործող ընտանիքի համար Հայաստանի ինքնիշխանությունը, ՀՀ սահմանների անվտանգությունը, սեփականության իրավունքը ու պետական կարգի պահպանությունը, հասարակական անվտանգությունը նշանակություն չունեն...
...որովհետև եթե Հայաստանը կորցնի ինքնիշխանությունն ու տարածքների մեծ մասը, եթե բանդաները մտնեն «միս ուտողների» տներն ու նրանց բարձր հարկերի պատուհաններից գլխիվայր ցած շպրտեն կամ այրեն նրանց տները, եթե հերթական ծռերը պետական հեղաշրջում կատարեն կամ օրը ցերեկով խորհրդարանում գնդակահարեն մսակերների մի խմբի, ապա...
...«միայն կարտոֆիլ ուտող» ընտանիքի համար ոչինչ չի փոխվում՝ «ինքը միևնույն է՝ գումար չունի միս գնելու, շարունակում է կարտոֆիլ օգտագործել...»
...ուրեմն «միայն կարտոֆիլ ուտող» ընտանիքը շահագրգռված չէ ու ցանկություն չպիտի ունենա ծառայել զինված ուժերում և մասնակցել «միս ուտողների» ունեցվածքի պաշտպանությանը, պիտի ցանկություն ունենա «միս ուտողներին» դարձնել «կարտոֆիլ ուտող» ու դառնալ «միս ուտող», պիտի պաշտպանի ցանկացած հեղաշրջում, որը նման նպատակներ է հայտարարում և այլն...
© խմել այծի կաթ, չուտել մարդու միս
Վահան Ասատրյան