Ստիպված եմ նորից հիշեցնելու մեր տաքգլուխներին որ ռուսական բանակի մի հզոր ստորաբաժանում նստած է Հայաստանի սրտում, իսկ մեր թուրքական սահմանն էլ գտնվում է այդ երկրի սահմանապահ զորքերի հսկողության ներքո: Մենք այս պահի դրությամբ գտնվում ենք Ռուսաստանի անմիջական ճնշման ներքո: Ցանկացած պահի այդ ճնշումը կարող է ընդունել հրեշավոր չափեր մեր կամքից անկախ:
Մենք այս պահի դրությամբ անհամեմատ թույլ ենք Ռուսաստանից և մեր դեմ նախաձեռնվող ռուսական որևէ գործողությանը դիմադրելու բավարար ուժեր չունենք:
Բացի այս բոլորից, մեր նկատմամբ Արևմուտքի հետաքրքրությունները բացառապես միայն պայմանավորված են նրանով թե որպես հակառուսական գործողությունների թատերաբեմ կամ միջոց մենք որքանով ենք նրան պետքական: Այլ հետաքրքրություններ մեր նկատմամբ Արևմուտքը երբեք պատմության ընթացքում չի ունեցել և հիմա էլ չունի:
Այս ընդարձակ նախաբանից հետո մի փոքրիկ խորհուրդ: Եղեք կոռեկտ ձեր հնչեցրած գնահատականների մեջ: Հիմար հիմար հայտարարություններով մի հակառուսական հիստերիա բարձրացրեք երկրում, այն երբեք չի կարող մեզ օգուտ տալ ինչպես օգուտ չտվեց հակաթուրքական դարասկզբի հիստերին: Ընդհակառակը, ժամկետից շուտ նախաձեռնած հհակաթուրքական ակցիաներն ու վայնասունը հանգեցրեց մեր մի մեծ հատվածի կոտորածին ու մեր երկրի հիմնական մասի կորստին:
Այս նույն պատմությունը կարող է կրկնվել նաև հիմա: Մի քիչ հանգիստ վերաբերվեք գոյություն ունեցող աշխարհա-քաղաքական բաժանումներին մեր տարածաշրջանում մինչև Արևմուտք-Ռուսաստան բորբոքված հարաբերությունները հանդարտվեն:
Համլետ Աբրահամյան