ՄԽ համանախագահների ձևաչափի անօգտակարությունն ու անարդյունավետությունը թմբկարահող ու այդ գաղափարի էստաֆետան սահուն կերպով միմյանց փոխանցող եղբայրական Ադրբեջան-Թուրքիա տանդեմն ակնհայտորեն դիվանագիտական նոր սիրախաղ են սկսել այս անգամ ԵԱՀԿ ՄԽ հետ:
Որքան էլ առաջին հայացքից թվա, թե Թուրքիան երգում է ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում հայտնվելու իր հին երգը, խնդիրը եվրոպական թևում այդ պետության ունեցած անհաջողությունների ֆոնի վրա եմ տեսնում: Հավանաբար եվրոպական որևէ ձևաչափում դրական միտում ցույց տալուն է ուղղված, ինչը կբալանսավորի ԵՄ հետ Թուրքիայի և ԵԽ հետ ունեցած Ադրբեջանի տարաձայնությունների բացասական սալդոն:
Մեր երկու հարևանները զգացել են՝ ադրբեջանաթուրքական հակաեվրոպականությունն անցել է բոլոր սահմանները: