Հարգելի գործընկերներ,
այսօր Կոպենհագենում՝ ԵԽԽՎ մշտական հանձնաժողովը դրական կարծիք տվեց ԵԽ նախարարների կոմիտեի առաջարկին, որը վերաբերում է Անձնական տվյալների պաշտպանության կոնվենցիայի արձանագրությանն ու դրա բացատրական զեկույցի նախագծին։ Առաջարկի հիմնական
առանցքը առավել կոշտ կարգավորումների նախատեսումն է, որն առաջիկայում հանգեցնելու է անդամ պետություններում համապատասխան օրենսդրությունում փոփոխությունների կատարմանը, մասնավորապես՝
- տվյալների մշակում չի կարող իրականացվել, եթե չկա անձի կողմից տրված հստակ
համաձայնությունը

- պարտավորեցնել տվյալներ մշակողներին գործել առավել թափանցիկ

- մինչ այս պահը գործող խորհրդատվական կոմիտեի փոխարեն ստեղծել Կոնվենցիոն կոմիտե՝ հնարավորություն տալով վերջինիս գնահատել ներպետական օրենսդրությունում կիրառված միջոցների արդյունավետությունը և ներկայացնել առաջարկություններ

-այլ հարցեր։