Հայաստանում բարձիթողի վիճակում է քաղաքացիների անձնական տվյալների և անձնական կյանքի պաշտպանության ոլորտը։


Խայտառակ իրավիճակ է և համատարած "թքած ունենք" վերաբերմունք։
ԱԺ նոր կազմում կգտնվի՞ մեկը, որը օրենսդրական կարգավորում կփորձի մշակել ու դնել քննարկման։


Միայն ընտրողների տվյալները (հասցեով, ծննդյան թվով ) ռեգիստրում ազատ նայելը արդեն իսկ կոպտագույն ոտնահարում է։ Էլ չասած, որ մի շարք ծառայություններ' բանկից մինչև պլաստիկ քարտերով աշխատող խանութներ, բնավ պայմաններ չեն ստեղծում այդ գաղտնիությունն ապահովելու համար։ ԱՄՆում, օրինակ, կարմիր գծեր կան, որը իրավունք չունի հատել քո հետևում հերթում կանգնածը, որ չտեսնի, թե ինչ կոդ ես մուտքագրում քարտով վճարելիս։
Ի դեպ, անձնագրայիններում էլ երբեմն նույն պատուհանի մոտ մի քանի հոգի են կանգնած ու հնարավորություն ունեն տեսնել իմ փաստաթղթերի տվյալները։

 

Հ.Գ Մեկ էլ աղաչում եմ, երբ փաստաթուղթ եք գտնում, մի լուսանկարեք ու Ֆեյսբուքով տարածեք։ Հանձնեք ոստիկանություն։ Նրանց շատ ավելի հեշտ է տիրոջը գտնել։

 

Իզաբելլա Աբգարյան