Օրերս ԹՀ նախագահ Ռ.Թ. Էրդողանն Անկարայում անցկացրած միջազգային հանդիպումներից մեկի ընթացքում սուր քննադատության է ենթարկել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն հանրահայտ Մուհամմադ իբն Սալմանի հայտարարությունը՝ թագավորությունը «չափավոր իսլամի» վերադարձնելու մտադրության առնչությամբ:
Ըստ Էրդողանի՝ «իսլամը չի կարող լինել չափավոր և ոչ չափավոր, իսլամը միայն մեկն է: Վերջին շրջանում «չափավոր իսլամ» հասկացությանն ավելի մեծ ուշադրություն է հատկացվում: Հնարավոր է՝ այդ կոնցեպտը հիշատակած անձին (Մ. բին Սալման) թվում է, թե այդ գաղափարն իրեն է պատկանում, մինչդեռ այն առաջացել է Արևմուտքում... Ներկայումս նրանք դարձյալ ցանկանում են առաջ քաշել այդ գաղափարը՝ իրականում նպատակ ունենալով թուլացնել իսլամը: Մենք չենք ցանկանում, որպեսզի մարդիկ մեր կրոնի մասին իմանան օտարերկրյա աղբյուրներից»:
Հ.Գ. Մինչև վերջին 2-3 տարիներն Արևմուտքի կողմից որպես «չափավոր իսլամի» կոնցեպտի կիրառման օրինակ է դիտարկվել հենց Թուրքիան հատկապես Էրդողանի վարչապետության ժամանակահատվածում: Ստացվում է՝ Էրդողանը, հանձին Մ.Բին Սալմանի, մրցակի՞ց է տեսնում: