Իսկ այն մի քանի ճղճիմ, դժգույն ու տխուր տղաները, այն պատանի ծերունիները, որ արեւից ու պայքարից խուսափելով' դպրոցի մութ անկյուններում թուղթ են մրոտում, նրանց դպրոցեդպրոց, երկիրեերկիր, համալսարանեհամալսարան ենք ուղարկում:

Խեղճերը...: Նրանք լցնում են պանդուխտ ուսանողի գերեզմանները, նրանք լցնում են հարուստի նախասենյակները ու վաճառականի գրասենյակները, հիվանդանոցի խշտյակները նրանք են լցնում...

Ու պատահում է մեզ հետ այն, ինչ ոչ մի քաղաքակիրթ ազգի չի պատահում:

Մեր գյուղացի ու շուկայի դասակարգը ավելի մտածող է, քան այն, որ մտավորական է կոչվում: Ընթերցողը ավելի ողջամիտ է, քան գրողը, առաջնորդվողը ավելի հեռատես է, քան առաջնորդողը...

ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿ
1911 - Լոզան