Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, անցած տարիների կտրվածքով Իսրայելն աստիճանաբար ընդլայնել է իր ուղղակի ռազմական միջամտությունը սիրիական ճգնաժամում։ Իսրայելական ԶԼՄ-երում ներկայացված տվյալները վերաբերում են 2014-2017թթ. Սիրիայի ուղղությամբ իսրայելական կողմի իրականացրած կամ Իսրայելի ԶՈւ-ին վերագրված ռազմական հարվածներին։


Այսպես՝ վիճակագրության համաձայն՝ 2014թ. գրանցվել է իսրայելական ռազմական ուղղակի միջամտության 3 դեպք, իսկ արդեն 2015թ.՝ 16 ռազմական գործողություն։ 2016թ. ընթացքում իսրայելական կողմը Սիրիայի տարածքում իրականացրել է շուրջ 21 նման ռազմական օպերացիա, իսկ 2017թ. ընթացքում՝ մինչ օրս՝ 24 ռազմական հարված։