Անկեղծորեն, ես չեմ հասկանում, թե ինչու եք այսքան տվայտվում «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի քննարկումներով և մտահոգվում, կրքեր բորբոքում, տառապում:
Լիքը՝զանազան, զարմանազան, բազմազան, բազմաբնույթ, բազմաբովանդակ, գեղեցիկ մտքերով, բարի ցանկություններով, մտահոգ, կարևոր, օրախնդիր, խիստ անհրաժեշտ օրենքներ են ընդունվել, որևէ մեկը լիարժեք աշխատու՞մ է…Եթե աշխատում է, ապա այնքանով, որքանով՝ կիսատ-պռատ, անլիարժեք, ձևական, ցուցադրական…
Մենք՝ հայերս չե՞նք կիրառելու…Իսկ մենք սիրու՞մ ենք օրենքը կիրառել, օրենքը չշրջանցել, օրենքին ու կագուկանոնին ենթարկվել…Իհարկե, ո՛չ…
Դե ուրեմն թուլացեք ու էլ մի տվայտվեք…Եթե ընդունված օրենքներով լիներ, հիմա կոռուպցիայի և կաշառակերության համար ազգիս մի որոշակի մասը կլիներ համապատասխան վայրերում…