Ընտանեկան բռնության մասին օրենքի քննարկումներն ԱԺ-ում անթույլատրելի ձևակերպումների ու արտահայտությունների բազամթվ առիթներ ստեղծեց:

Զորօրինակ, Արփինե Հովհաննիսյանն այսօր ընտանեկան ավանդույթների մասին իր խոսքում նշեց, որ եթե մի ընտանիքում բռնության ենթարկված կինը չի ցանկանում ամուսնուն պատասխանատվության ենթարկել, ուրեմն օրենքն այնտեղ անելիք չունի և դա հայկական ընտանիքի ավանդական արժեքների դրսևորում է:

Համաձայն եմ, որ օրենքն այդ դեպքում անելիք չունի, սակայն ոչ երբեք՝ բռնությունը հայկական ավանդույթների հետ նույնացնելուն !!!