Մի քանի օրից նոյեմբերի 7-ն է,լրանում է հոկտեմբերյան արկածախնդրության 100-ամյակը:Տակավին 30-40 տարի առաջ մենք չէինք ասում հոկտեմբերյան արկածախնդրություն,և եթե համարձակվեինք ասել հանրության շրջանում չկասկածեք,կգտնվեին մարդիկ,ովքեր ՊԱԿ-ին կտեղեկացնեին և մեղմ ասած անցանկալի վիճակում կհայտնվեինք,այն ժամանակ այս իրադարձությունը անվանում էին Հոկտեմբերյան սոցիալիստական Մեծ հեղափոխություն ոչ ավել ոչ պակաս:Իրականում այդ արկածախնդրության սկիզբը կարելի արձանագրել 1917թ փետրվարը,երբ իրոք հեղափոխություն եղավ և ցարը հրաժարվեց գահից:
Ահա այստեղից սկսվեց արհավիրքը,դժոխքը,մղձավանջը,անարխիան,ամենաթողությունը..................և բնականաբար այդ բոլորի միջով անցավ նաև հայությունը,ցեղասպանությունից ընդամենը 2 տարի անց:Այն որ 1917թ փետրվարյան հեղափոխությունը նույնպես արկածախնդրություն էր,պատմական բազմաթիվ փաստաթղթերով,վավերագրերով ապացուցված է,և ցավոք այն իրականացրեցին ռուս լիբերալները՝ չգիտակցելով ինչ սարսափելի օրեր էին սպասում և Ռուսաստանին և ողջ աշխարհին,փետրվարյան հեղափոխությունը կարելի է համեմատել ,,կախարդական լամպի,, հետ,դուրս եկավ ,,Ջինը,,,ու սկսվեց անտերությունը, ռուսական լիբերալները չկարողացան վերահսկել իրավիճակը,ամենուր թալան,կողոպուտ,ականատեսները իրենց հիշողություններում պատմում են,իրենք չէին ճանաչում երբեմնի ցարական ժամանակների Սանկտ-Պետերբուրգը,որը հայտնվել էր փողոցային խուժանի և գնչուների իշխանության ներքո,բանտերից ազատվեցին ոչ միայն քաղաքական բանտարկյալները,այլև քրեական
մասսան,որոնցից շատ շատերը համալրեցին մի քանի անց բոլշևիկների շարքերը,անիշխանություն,բանակի կազմալուծում,արտաքին անհավասարակշիռ քաղաքականություն, այս ամենի ,,տրամաբանական ավարտը,,եղավ անարյուն բոլշևիկյան արկածախնդրությունը,որը առաջին իսկ օրերից որդեգրեց ահաբեկչությունը,որպես ամենափորձված գործելաոճ:
Ամենակարևորը 1917թ Ռուսաստանը կորցրեց իր ,,աղը,,ազնվականությանը,իսկ դա նշանակում էր պատվի,արժանապատվության,վեհության,քրիստոնեական արժեքների կորուստ:Խորհրդային Միության փլուզման պատճառներից էր հրապարակայնությունը,70 տարի խորհրդային գաղափարախոսությունը և պատմագրությունը 180 աստիճանով միայն սևով էին ներկայացնում ցարերին,ազնվականությանը,այն ինչ իրականում լրիվ հակառակն է եղել:
Կյանքի բոլոր բնագավառներում ազնվականությունն է եղել մինչև հեղափոխությունը զարգացման և կրթվածության,պետականության հիմքը,բանակը,կրթության ոլորտը,պետական ապարատը ազնվական ծագում ունեցող մարդկանց ձեռքում էր,և դա դարերի ընթացքում,իսկ 1917 թ այդ ամենը փշրվեց,ահա այստեղ պետք է փնտրել,այն բոլոր արհավիրքների հիմքը,որ տեղի ունեցան հետագայում ինչպես Ռուսաստանում,այնպես ԽՍՀՄ մյուս հանրապետություններում-սեփական բնակչության նկատմամբ պետական ահաբեկչություն,պետական միջոցների թալան,կողոպուտ,հովանավորչություն,բյուրոկրատիա,կաշառակերություն,կոռուպցիա,խարդախություն,կեղծիք,երկերեսիանություն.......................ցավոք այս բոլորը իներցիայով շարունակվում է հետխորհրդային ժամանակներում,որովհետև չկա ազնվականությունը: