1992 թվականի օգոստոսի 8-ին ընկավ Գեղարքունիքի մարզի արևելյան հատվածում գտնվող Արծվաշեն գյուղը: Գյուղը մինչև հիմա օկուպացված է Ադրբեջանի կողմից:

 


1992-ի օգոստոսի 4-ից երեք օր շարունակ Արծվաշենի պաշտպանությունն իրականացրել են Վանաձորի 016 մոտոհրաձգային գնդի զինվորները, որոնք այդ օրեին մոտ 4500 մարդու կյանք են փրկել՝ ապահովելով նրանց դուրսբերումը արդեն իսկ օղակի մեջ հայտնվող Արծվաշենից:

 


Օգոստոսի 7-ին 016-ի 12 զինվոր մնացին փակված օղակում: Կատաղի մարտը տարբեր զինատեսակներով զինված թշնամու դեմ տևեց մոտ 4 ժամ…Իսկ հետո նրանց դիերը հայակական կողմին հանձնելիս ադրբեջանցի գնդապետն ասաց. «Մինչև վերջին փամփուշտը արիաբար կռվեցին: Նրանք ձեր ազգի պարծանքն են»:

 

Հ.Գ. Մենք այդպիսի պարծանքներ միշտ ենք ունեցել ու ունենալու:Մենք աղոթում ենք Ձեր հոգիների հանգստության համար ու խոստանում որ մի օր Արծվաշենը վերադառձնելու ենք տուն:

 

 

Նոր Հայաստան