Երկու խոսք Չեբուրաշկայի մասին (հիմա ժամանակ առ ժամանակ նրան սկսել են հաճախ հիշել):
Չեբուրաշկայի կերպարի ամենաբնորոշ գիծը նրա հսկա ականջներն են: Բայց արի ու տես, որ հեղինակի' Էդուարդ Ուսպենսկու գրքում դրանց մասին ընդհանրապես խոսք չկա:

 

Ամեն ինչ սկսեց մուլտֆիլմից: Նկարիչ Լեոնիդ Շմերցմանը սկզբում շատ փոքրիկ ականջներ էր նկարել, ճիշտ այնպիսի, ինչպիսիք ունենում են քոթոթները: Բայց կերպարի մշակման ընթացքում ականջները հետզհետե մեծացան: Արդեն վերջնական տարբերակում որոշեցին այնքան մեծ անել, որ ստիպված էին Չեբուրաշկայի ականջները տեղադրել ոչ թե գլխի վերին հատվածում, այլ կողքերից:

 

Հովիկ Չարխչյան