Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավարը հայտրարարել է, որ Քիրքուքում պետք է սահամանափակել Հաշդի Շաբիի ուժերի ներգրավածությունը: Դեվլեթ Բահչելին հայտարարել է նաև, որ Քիրքուք նահանգին պետք է տալ ինքնավարության կարգավիճակ, և այնտեղ բնակվող թուրքմեններին պետք է վերադարձվի բոլոր նավթահորերը: Թուրքիայի խորհրդարանի իր կուսակցության խորհրդարանական խմբավորման անունից նաև քննադատել է ԱՄՆ-ին, այնուհետև առաջարկել գործարք:
«ԱՄՆ-ն թող դավաճան Գյուլենին հանձնի Թուրքիային, իսկ Թուրքիան էլ ԱՄՆ-ին կհանձնի հյուպատոսության աշխատակցի հեռախոսն ու SIM քարտը»,- ասել է Բահչելին:
Կարեն Հովհաննիսյան