Ինչպես և սպասվում էր,Թուրքիայի իշխանությունները քավության նոխազ են փնտրում,որ նրա վրա բարդեն երկուշաբթի Անկարայում տեղի ունեցած հարձակումը,որի ժամանակ սպանվեց Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը...

 

Անկարան նաև փորձում է այս ամենից իր օգուտը ստանալ...Anadolu-ի տեղեկություններով,երեքշաբթի Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջև տեղի ունեցած հեռախոզազրույցի ժամանակ Չավուշօղլուն հայտնել է,որ Ռուսաստանի դեսպանին սպանելու հետևում կանգնած է ԱՄՆ-ում պատսպարված թուրք հայտնի կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը...

 


Այս անգամ Էրդողանը հանգիստ թողեց քրդերին,քանի որ մարրդասպանն ազգությամբ թուրք էր և ոստիկան...Ամենահարմար թեկնածում՝Էրդողանի ոխերիմ թշնամի Ֆ.Գյուլենն է,որին Անկարան արդեն մի քանի ամիս է պահանջում է ԱՄՆ-ից արտաքսել,քանի որ հենց նրան է մեղադրում Թուրքիայի բռնապետը հուլիսյան չհաջողված պետական հեղաշրջումը կազմակերպելու մեջ...

 

Գագիկ Համբարյան