Այս հարցը շատ ակտուալ է դարձել վերջին ժամանակներս ու քանի գնա այն ավելի շատ հանրային շրջանակներ է ընդգրկելու: Ժնևյան վերջին բանակցություններից ու Ադրբեջանի՝ սահմանում սադրանքներից հետո,պարզ է դառնում,որ մեծ հաշվով արտառոց ոչինչ այդ երկրի քաղաքականության մեջ չի փոխվել, ի հեճուկս այն հայտարարությունների,որոնք մենք լսեցինք հանդիպումից հետո: Հայաստանի կառուցողական քաղաքականությունը հանդիպում է այդ երկրի ագրեսիվ ու հակահայկական քարոզչությանը ու այստեղ արդեն կեղծ պոլիտկոռետկտությունը ցավոք միայն դեկլարատիվ հայտարարությունների տեսքով են լինելու: Եվ ուրեմն ինչ է պարզ դառնում:
Ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանը իսկապես հավատում է որ հասել է ռազմական հաջողության,համենայն դեպս Ալիևի քարոզչամեքենային դա հաջողվել է: Մեկ այլ բան է,որ ինքը Իլհամ ալիևը շատ քաջ գիտակցում է թե ինչ է նշանակում նոր պատերազմ ու ինչ էր նշանակում ապրիլյան դեպքերը: Հայաստանը լայնածավալ ու կայծակնային պատերազմում կարող է հաղթել Ադրբեջանին հաշվի առնելով այդ երկրի կառուցվծաքը հայատյացությունը,միևնույն ժամանակ այդ ատելությունից բխող խուճապի առկայությունը և այլն: Ընդամենը մի փոքրիկ հաջողոթյուն հայկական զինված ուժերի կողմից ու Ադրբեջանում կսկսվի խուճապ,ինչի դեմը արդեն առնել դժվար կլինի:
Իսկ հյուծիչ պատերազմի պարագայում Հայաստանին այլ ելք չի մնում,քան արագ տեմպերով զարգացնել տնտնեսությունը, նպաստել ներգաղթին,գիտության ու տեխնոլոգիական զարգացմանը: Այս պարագայում արդեն Հայաստանը շատ ավելի քիչ է կախված լինելու միջազգային հանրությունից ու կարող է հույս դնել բացառապես սեփական ուժերի վրա: Պատերազմի առկայության պարագայում էլ համարժեք պատասխան տա հակառակորդին: Այնպես որ կարելի է իրապես պատրաստվել երկարաժամկետ իրադարձությունների,թեպետ սա իհարկե չի նշանակում,որ պետք է անվերջ հանդուրժել ադրբեջանական սադրանքները:
Կարեն Համբարձումյան