Ահազանգ
ՖԱՇՒԶՄ, ՆԱՑԻԶՄ, ՆԵՈՆԱՑԻԶՄ ! ! !
Սրանք առաջին հերթին իդեալոգիաներ են, որոնք տանել չեն կարողանում կոմպրոմիսը։ Ներքին կառուցվածքը հիմնված է բացարձակ ենթարկեցնելու վրա։ Ֆաշիստական գաղափարների շրջանակից դուրս գալու դեպքում անդամները ենթակա են ոչնչացման։ Ռասիզմը նացիստական իդեալոգիայի հիմնաքարերից է և ենթադրում է մեկ ռասսայի(ազգի) առավելությունը մեկ այլ ռասսայի կամ ռասսաների նկատմամբ։ Ենթադրում է ՍՏՈՐԱԴԱՍՅԱԼ ռասսաների ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ կամ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՈՉՆՉԱՑՈՒՄ։

 

Ֆաշիստական կազմակերպությունները գործում են առավելագույնս էֆեկտիվ ԴԱԺԱՆ, քան ցանկացած այլ ռադիկալ միավորում։
Երկրորդ աշխարհամարտից հետո համաշխարհային հանրությունը ֆաշիզմը համարեց անօրինական։ Նյուրնբերգյան դատական գործընթացը ցույց տվեց ամբողջ աշխարհին, որ ֆաշիզմը հակամարդկային իդեալոգիա է, որը իրավունք չունի գոյություն ունենալ։ Սակայն որոշ երկրներ՝Անգլիան, Արգենտինան, հվ Ամերիկայի շատ երկրներ, Կանադան, պաշտոնապես չընդունեցին այս փաստը և ԵՐՐՈՐԴ ՌԱՅԽԻ շատ ներկայացուցիչներ այդ երկրներում ապաստան գտան։ Ֆաշիզմը անցավ ընդհատակ, տվեց նոր ծիլեր՝ ի դեմս բազմաթիվ ռադիկալ կազմակերպությունների։

 

Ժամանակակից նեոֆաշիզմի վառ օրինակ է ուկրաինական ֆաշիզմը։ Այն ծնվել է Արևմտյան Ուկրաինայում հրեաների, լեհերի և ռուսների նկատմամբ ատելության հողի վրա։ Երկրորդ աշխարհամարտի տարիներին ուկրաինացի նացիստները ժամանակավորապես միացան Ֆաշիստական Գերմանիային, քանի որ նրանց նպատակները համընկնում էին։ Նույնիսկ կազմավորվեցին SS-ի ստորաբաժանումներ բացառապես ուկրաինացի նացիստներից։ Հենց այդ ստորաբաժանումների ձեռքով իրականացվեցին մեծ ջարդեր։ 1943թ-ին իրականացվեց Վոլնյայի ջարդը, որտեղ զոհ գնաց ավելի քան 100 000 լեհ։

 

Պատերազմի ավարտից հետո այդ գաղափարակիրները անցան ընդհատակ, իսկ Սովետական Միության փլուզումից հետո կրկին ակտիվացան։ Եվրոմայդանի իրադարձությունները դարձան ուկրաինական ֆաշիզմի աստեղային ժամը։ Իրադարձությունները զարգացան այնքան արագ, որ եվրոմայդանի իրական մասնակիցներն ու կազմակերպիչները նույնիսկ չհասկացան, թե ինչպես ֆաշիստները զավթեցին իշխանությունը։
Այսօր նացիզմի տարածման ընթացքը դառնում է անդառնալի և հավանական ընդարձակման դեպքում ենթադրում է նոր հուժկու պատերազմ։

 

Հայկ Մարգարյան