1. Իսլամական պետությունից Սիրիայի Ալ-Ռակկա քաղաքն ազատագրելուց հետո քաղաքի փողոցներում հայտնվեցին քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի նկարները: Քաղաքն ազատագրողը Սիրիայի դեմոկրատական ուժերն են, որի շարքերում ազդեցիկ են քրդերը (Քուրդիստանի բանվորական կուսակցության (PKK) հովանու տակ գործող քրդական ստորաբաժանումները), նրանք էլ փակցրել են Օջալանի նկարները ալ-Ռակկայում՝ իսլամականների դեմ հաղթանակը վերագրելով Ափոյին (Օջալան) ու նրա գաղափարախոսության ազդեցությանը:

 

2. Ալ-Ռակկայից հետո քրդերը (PKK) հայտարարեցին, որ հաջորդ հաղթանակը տոնվելու է Իդլիբում և քրդական ստորաբաժանումների հաջորդ թիրախը Սիրիայի հյուսիսարևմտյան Իդլիբ նահանգն է ու համանուն քաղաքը: Հայտնի է, որ Իդլիբում ընթացող գործընթացներում ակտիվ ներքաշված է Անկարան, որի նպատակներից մեկն էլ նահանգի հյուսիսում գտնվող քրդաբնակ Աֆրինը շրջապատելն ու չեզոքացնելն է: