«Հաշդի Շաբի»-ն ի սկզբանե ստեղծվել է , որպես Իրաքի ներքին գործերի նախարարության կից կառույց, այսպես ասած , մոբիլիզացիոն ուժ, սակայն այն ոստիկանական համակարգից դուրս գործող կառույց է դարձել դե ֆակտո Իրաքի շիա հոգևորականների ձեռամբ:

 

Ի սկզբանե այս կառույցը պետք կազմված լիներ շիա և սունի 40 ցեղերի ներկայացուցիչներից, ինչպես նաև եզդիներից և քրիստոնիաներից, սակայն այդ կառույցը այդպես էլ մնաց որպես շիաների մենաշնորհ, ավելին, այստեղ անդամների գերակշռող մասը շիա թուրքմեններ են: 2016թ. դեկտեմբերի 19-ին Իրաքի խորհրդարանը հավանություն է տալիս Իրաքի նախագահի առաջարկության «Հաշդի Շաբի»-ն ընդգրկել երկրի ռազմական կառուցի մեջ: Այսպիսով այն դառնում է Իրաքի, այսպես ասած , մահապարտ ջոկատը:

 

Կարեն Հովհաննիսյան