Շիրակի պետհամալսարանի գրադարանի գրքերի «մակուլատուրակույտի» լուսանկարների հրապարակումից հետո ռեկտոր Սահակ Մինասյանը և նրա յուրայինները սկզբից ընդհանրապես հերքեցին,որ այդպիսի բան է եղել,իսկ հետո էլ որոշեցին «կիսով» չափ ընդունել իրենց մեղքը՝ԿԳ նախարարության խմբի այցի ժամանակ ընդունել էին,որ իրոք մակուլատուրա են հանձնել գրքերի որոշ քանակ՝6 տոննա, այսինքն` հաշվապահությունում մի թուղթ հասցրել էին «սարքել»,այնինչ,իրականում մակուլատուրա է հանձնվել 15 տոննա գիրք...Պարզվեց նաև,որ այդ բոլոր գրքերը վարակված և փոշոտված են եղել,իսկ ռեկտորի մտրերիմներից ոմանք էլ գրքերի դեմ գործած հանցանքը մեղմացնելու նպատակով լուրեր են տարածում,որ այդ գրքերը նկուղում են եղել և խոնավացել են...Սակայն պարոն Մինասյանը ոչ մի փաստաթուղթ չի ներկայացրել որևէ լաբորատորիայից՝ ապացուցելու,որ գրքերը անպիտան են եղել կամ
«հիվանդ»... Իրականում գրադարանի գրքային ֆոնդի ոչնչացումը տեղի է ունեցել մի քանի փուլով...Գրքերի մի մեծ քանակ ոչ միայն մակուլատուրա է հանձնվել,այլև թույլստրվել է տանել ուսանողներին և ցանկացողներին,որոշ չափը տրամադրվել է ամբիոններին,իսկ մի մասն էլ Պոլիտեխնիկի և Տնտեսագիտականի Գյումրիի մասնաճյուղերին ու այս ամենն առանց փաստաթղթային հիմքերի...
Հետաքրքիր է գրքերի օտարման եղանակը...Դա չի փաստաթղթագրվել...Դրա վառ ապացույցը մեր ԲՈՒՀ-ի տարբեր բաժինների ուսանողների կողմից ուղարկված գրադարանի գրքերի լուսանկարներ են,որտեղ պարզ երևում են գրքերի ֆորմուլյարները՝գրանցումները,որոնք,ըստ ընդունված կարգի,պետք է չլինեին օտարված գրքերի մեջ...Այդ լուսանկարներից նաև պարզ երևում է,որ դրանք ո՛չ վարակված են,ո՛չ էլ խոնավացած...Այստեղից հետևություն՝գրքերի օտարումը տեղի է ունեցել կամայական եղանակով,որի հետևանքով ԲՈՒՀ-ին, բացի բարոյական եղեռնից, պատճառվել է նաև նյութական մեծ վնաս...
Հետևություն. այստեղով թուրքն է անցել…