Կարծեմ 9-րդ դարում, երբ արաբական խալիֆայությունը բարձրացրեց հարկերը, Հայ նախարարներն ապստամբեցին, և երկրից վտարեցին արաբական զորքը․․․ Խալիֆը, լսելով այդ մասին, 30 000-անոց զորք է ուղարկում Հայաստան․․․
Լուրն առնելով, ապստամբների մեծ մասը, հիմնականում ավելի հարուստ նախարարներ իրենց զորագնդերով, որոնց ընդհանուր թվաքանակն անցնում էր քսանհինգ հազարից, և լիովին ի վիճակի էին ընդհանուր հրամանատարության դեպքում հասնել հաջողության, լքում են ապստամբներին, և հեռանալով ծվարում լեռներում գտնվող իրենց անմատչելի բերդերում․․․ Սակայն ապստամբների որոշ մասը, թվով մոտ հինգ հազար, չհուսահատվելով այդ դավաճանությունից, գիտակցելով, որ ազգը գոյատևում է հենց իրենց նմաններով, որոշում է ընդառաջ գնալ ինչպես թվաքանակով վեց անգամ, այնպես էլ սպառազինությամբ գերազանցող արաբական զորքին․․․
Կատաղի և արյունահեղ ճակատամարտի ընթացքում զոհվում են բոլոր ապստամբները, բայց արաբների կորուստներն այնքան շատ էին, իսկ նրանց սարսափն այնքան խուճապային, որ Խալիֆն անմիջապես հրամայում է իջեցնել հարկերը, և ներում շնորհել բոլոր ապստամբներին․․․ այսինքն՝ այն նախարարներին, որոնք վախից լքեցին իրենց ընկերներին՝ ծվարելով իրենց բերդերում․․․ Հերոսները կռվեցին, որ ապրեն երախտամոռ սրիկաները․․․ Ոչինչ չի փոխվել․․․ Պատերազմը հաղթեցին նվիրյալները, ապրեցին երախտամոռ սրիկաները․․․