Ընտանեկան բռնությունը կանխարգելող հարցի քննարկումը մտավ փակուղի,որովհետև ի սկզբանե օրակարգը կեղծ էր։ Խնդիրը հարցի ոչ ձևակերպման,ոչ էլ էս պարագայում կողմ կամ դեմ սուբյեկտների մեջ չէ։ Յուրաքանչյուր օրինագիծ պետք է պատասխանի մեկ հարցի՝ կա արդյոք հայաստանում հանրային պահանջ տվյալ հարցի թե ոչ։ Հայաստանի պարագայում նման պահանջ այսօր չկա,ինչպես չկա շատ ու շատ հարցերի նկատմամբ հանրային պահանջ՝ օրենքի գերակայության, պետական իսնտիտուտների նկատմամբ վերահսկողության պահանջ և այլն։ Մեր երկրի նման անցումային պետության հետ աշխատելիս,տվյալ աշխարհաքաղաքական բևեռը,այս դեպքում արևմուտքը,պետք է հաշվի առնի բոլոր այս հարցադրումները։ եվ եթե իսկապես խնդիր կա ինտեգրել հայաստանը այս արժենքերին,ապա անհրաժեշտ է Հայաստանի հետ աշխատել ոչ թե հատվածական՝ ձևը բովանդակությունից վեր դաասող մեթոդաբանությամբ,այլ սիստեմատիկ ու ոչ անտարբեր։

 

Արևմուտքին մեկ է ՝Հայաստանում կա բռնություն, թե ոչ։Դա Արևմուտքի,մասնավորապես Եվրոպայի (Ամերիկացիների մոտ օրինակ այդպես չէ) աշխատելաոճն է։ Նրանք այդպես փնթիորեն աշխատում են ոչ միայն Հայաստանի հետ։ Եվրոպական էսթաբլիշմենթի մեջ ժողովրդավարություն ու մարդու իրավուքնները իսկապես կարևոր հանգույց են, սակայն շատ ժամանակ ավելի կարևոր են դրա փաթեթավորումն ու մատուցումը, քան բուն հարցի էությունը։ Նրանք դրանում համոզվեցին Քյոլնի, փարիզի,Բրոյսուելի տեռորսիտական ակտերի ժամանակ,երբ փաստացի մի ամբողջ քաղաքակրթության անվտանգության մարմինները մեկը մյուսի հետևից ի վիճակի չեղան կանխարգելել այդ բռնությունները,մինչդեռ այն երկրները,որոնք գուցե ինստիտուցոիոնալ առումով դեռևս կաղում են, սակայն կարևորագույն ուշադրություն են դարձնում սեփական երկրի անվտանգությանը, չեն ունենում նման խնդիրներ,կամ շատ քիչ են ունենում։

 


Հայաստանը այս առումով բացառություն չէ,և Հայաստանը Եվրոպային իտեգրելու հարցում ուզի թե չուզի,Արևմուտքը պետք է հաշվի առնի այս ամենը քանի որ այս երկրի իշխանության ղեկին չեն գտնվում մարդիկ,ովքեր աչքի են ընկնում անվերապահ ռոմատիզմով ու պատրաստ են գլխապատառ նետվել Եվրոպայի գիրկը։ Եվ տվյալ պարագայում,հասարակությունը ուզած չուզած աջակցելու է այդ իշխանությանը,որովհետև հակառակ թևից եկող ռուսական քարոզչությունը գուցե քլունգ է և տապոռ,բայց ուշադրություն դարձրեք՝ հստակ է։ Նրանք ասում են չի լինելու և վերջ,և այդպես էլ լինում է։ Հաշվի առնելով նոյեմբեր ամսին սպասվող շրջանակային համաձայնագրի ստորագրումը,կարծում եմ ժամանակն է ի վերջո,որպեսզի թեկուզ Հայաստանի օրինակով,Արևմուտքը վերջապես հասկանա,որ այս երկիրը ի տարբերություն տարածաշրջանային այլ պետությունների, ոչ թե ընտրություն է կատարում՝ հանուն ավելի լավ ապագայի,այլ բացառապես գոյատևելու իրավունքը պահպանելու համար։ Առայժմ միայն դա։

 

Հ.Գ. Օրինագիծը այս պարագայում միգուցե ընդունվի,ընդ որում առաջին անգամ գուցե խառը քվեարկության արդյունքում ու մի կերպ։ Սակայն դա ոչ մի պարագայում Հայաստանի հասարակության ոչ տաք է,ոչ էլ սառը։