Երեկ աշխատանքից ազատվել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը,ում փոխարինել է այդ պաշտոնում Մասիս Մայիլյանը ։ վերջինս Արցախի քաղաքական շրջանակներում նախընտրելի թեկնածու է թե իշխանական թե ըննդիմադիր թեկնածուների համար։ Բոլորը նրա մասին գովասանքվ են խոսում։ Սա իհարկե չի նշանակում,որ Կարեն Միրզոյանը վատ մանսագետ էր,չի բացառվում,որ նրան մեկ այլ հանձնարարականով ուրիշ պաշտոնի նշանակեն։ Նրբությունը այլ տեղ է։

 

Իհարկե սա բացատրվում է նրանով,որ Արցախի հանրապետւոթյունը անցնում է կառավարման նոր մոդելի,նախագահական ընտրություններից հետո,սակայն մի քանի օր առաջ շատ հետքքրքիր իրադարձություն տեղի ունեցավ,եվ հակված ենք Միրզոյանի հրաժարականը կապել հենց այդ դրվագի հետ։ Իսկ մտայնությունը հետևյալն է՝ Հայաստան-Սփյուռք համաժողովի ընթացքում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր,որ բանակցություններ են գնում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ ,որոշակի տարածքների վերդարձի վերաբերյալ,որոնք անվտանգության առումով որևէ սպառնալիք Արցախի համար չեն ներկայացնում։

 

Թե ինչ տարածքների մասին է խոսքը ,նախարարը այդպես էլ չէր մանրմասնել ,սակայն Արցախից մասնավորպաես պատասխանել էին,որ որևէ այդպիսի տարածք չեն ճանաչում,որը չի վնասի արցախի անվտնագությանը։ Դա հենց Կարեն Միրզոյանն էր։ Այլ կերպ ասած ԼՂՀ-ից կոնկրետ դեմ հանդե եկան այս հայտարարությանը,որին հետո Նալբանդյանը ստիպված էր պատասխանել,որ խոսքը կոտեկստից կտրված է եղել և վերաբերվում է մադրիդյան սկզբունքների կետերին,որոնց մասին հայկական կողմը միշտ էլ խոսել է։ Այսինքն Միրզոյանը տեսկանորեն կարող է նման հայտարարություն թույլ տալ իրեն,սակայն դժվար դա չհամաձայնեցներ ԼՂՀ բարձրագույն իշխանությունների հետ։ Թեպետ եթե չի համաձայնեցրել,միգուցե հենց դրա համար է հրաժեշտ տվել իր պաշտոնին։