Նոր քարտեզներ են շրջանառվում թուրքական մեդիա դաշտում կապված հարևան Սիրիայում և Իրաքում թուրքական զինուժի ներխուժման հետ, որի հիմնական թիրախը PKK-ն է (Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը):

 

Ստորև բերված քարտեզում թուրքական ներխուժման հիմնական ուղղություններն են՝


1. Սիրիայում Թալ Աբյադի ուղղությամբ, որն անցած տարի ԻՊ-ից՝ վերցնելով քրդերը հասան Քոբանի և ալ-Ջազիրա քրդաբնակ հատվածների միավորմանը և այստեղ այսպես կոչված Ռոժավայի՝ քրդական ինքնավարության հռչակմանը: Ճիշտ է, վերջերս քրդերն ավելի զուսպ են արտահայտվում հիշյալ տարածքներում քրդական ինքնավարության անվանումն օգտագործելու ժամանակ, արդեն կիրառվում է Սիրիայի հյուսիսային ֆեդերալ տարածք անվանումը, բայց դա այլ խնդիր է:

 

2. Իրաքում եզդիաբնակ Սինջարի ուղղությամբ:

 

3. Իրաքի հյուսիսային լեռնային շրջանների ուղղությամբ:

 

Հիշյալ երեք ուղղություններով թուրքական զինուժի հնարավոր շարժվելը պայմանավորված է մեկ հիմնական հանգամանքի հետ՝ այս հատվածները կամ գտնվում են PKK-ի վերահսկողության տակ, կամ այստեղ կան PKK-ի ռազմակայաններ:

 

Նախագահական կառավարման մոդելի անցած Թուրքիան պետք է լուծի քրդական հիմնահարցը (PKK-ի խնդիրը) նաև տարածաշրջանում, իսկ թե ո՞նց, ժամանակը ցույց կտա:

 

Image may contain: 1 person, outdoor

 

Սարգիս Գրիգորյան