Լավատեղյակ աղբյուրներից տեղեկանում ենք,որ «ԵԼՔ» դաշինքում այնքան էլ համամիտ չեն եղել ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշմանը,եվ ավելի,մեկ կուսակցություն ստեղծելու գաղափարը գնալով հօդս է ցնդում։ համենայն դեպս դաշինքը վաղուց ձևավորվել է, խոսվում էր հետագայում այն կուսկացության վերածելու, որպեսզի չարժանանա մյուս դաշիքների ճակատագրին, ասել է թե չփլուզվի դեռ պառլամենտ չմտած, սակայն ամենայն հավանականությամբ դա տեղի չի ունենա, որովհետև դաշիքնի անդամներից երկուսը չեն ուզում որ իրենց կուսակցությունը դառնա այլ կուսակցության մաս։ Խոսքը հենց Արամ Սարգսյանի ու Էդմոն Մարուքյանի մասին է, իսկ նիկոլ Փաշինայնը ինչպես տեսնում ենք , այնքան էլ դեմ չէ նոր կուսակցություն ստեղծելու։ Եվ դա բավականին տրամաբանական է։ Նախ քաղ,պայմանագիրը երեք կուսակցություններից միակն է, որը ավելի արգրեսիվ հռետորաբանություն էր որդեգրել մասնավորապես Վանաձոր քաղաքկի քաղաքապետի ընտրություններում։


Նրա պայքրաը կարծես թե այնքան գործող իշխանության դեմ չէր,ինչքան Լուսավոր Հայաստանի։ Փաշինյանը դա որակեց որպես հետագա համագործակցության համար արված քայլեր,որոնք իհարկե հանրության հետ շփման ոչ լավագույն անկեղծ ձևաչափն էր,ինչպես որ հաճախ սիրում է կրկնել Փաշինյանը։Այսինքն ինքը առավել քան շահագրգռված է նոր կուսակցության ստեղծման ու ինչքան հնարավոր է հին անունից ազատվելու համար։ Ժամանակին այդպես վարվեց Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ՀՀՇ-ն փոխարինելով ՀԱԿ-ով։ Նույնպես խնդիր էր դրված վարկաբեկված կուսակցությունը մոդիֆիկացնելու։ Այս հարցում փաշինյանը նույնիսկ իրեն ոչ հատուկ զիջման է գնացել,ու համաձայնվել ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշմանը,որի մասին ԵԼՔ-ը ներկայացրել է նախագիծ ԱԺ-ում։ Նա երբեք հակառուսական տրամադրությունների դեմ ահնդես չի եկել եվ առհասարակ արտաքին քաղաքականությունը Փաշինյանի շատ չէր հետաքրքրում։ Բայց ահա ասյ պարագայում Քաղ,Պայմանագրի առաջնորդը կարծես թե ջանք չի խնայում նոր կուսակցություն ստեղծելու համար։

Կարեն  Համբարձումյան