ԵԱՏՄ-ից դուրս գալու շուրջ ծավալվող քննարկումները,որոնք փորձում է սկսել ԵԼՔ-ը,իրականում կարող են ավելի դրական միտումներ մտնցել Հայաստանի քաղաքական դաշտում։ Չմոռանանք,սրանք ի վերջո միայն քննարկումներ են ու դժվար ԱԺ-ում քվեարկության դնելիս միս ու արյուն ստանան։ Սակայն հասարակությունը իրավուքն ունի տեղականելու այս գործընթացի մասին։ Ընդ որում շատ ավելի քան հիմա է տեղեկացված։ Եկե անկեղծ լինենք,մեր հասարակական գիտակցությունը,որպես ժողվուրդ դեռևս չի գնտվում այն մակարդակի վրա,որ պետական կարևոր հարցերը կարողանանք հստակ հասկանալ ու ընտրություն անել։

 

Քանի դեռ ընտրությունը մեր փոխարեն անում է քաղաքական իշխանությունը,դա նշանակում է,որ կա կրթական,մշակութային,քաղաքական գիտակցության հստակ պակաս,որովհետև դրա առկայության պարագայում հանրությունը չէր կարող թույլ տալ նույն Սերժ Սարգսյանին մեկ օրում կայացնել հայտնի վճիռը՝ Հայաաստանի եԱՏՄ անդամակցության վերաբերյալ։ այնպես որ,այս քննարկումները կօգնեն,ու պետք է օգնեն մարդկանց ճիշտ հասկանալ ու ըմբռնել թե ինչպիսի վիճակում է գտնվում Հայաստանը,ինչպիսի մարտահրավերների առաջ է կանգնած ու ինչ է սպասվում նրան։ Սա չի վերաբերվում միայն ԵԼՔ-ին,սա վերաբերում է բոլոր այն քաղաքական ուժերին,ովքեր նախըառաջ գտնվում են Պառլամետնում։

 

Թող ՀՀկ-ն իր հերթին ապացուցի որ եԱՏՄ-ին այլընտրանք չկա,քննարկումներ,դեբատներ ծավալի։ Թող Ծառուկյան դաշիքը դիրքորոշում հայտնի այս ուղղությամբ։ Բայց հավաքական դիքորոշում,այլ ոչ ցաքուցրիվ ինչպես վայել է այդ կուսակցության անդամներին։ Եվ գուցե օրերից մի օր մեր ժողովուրդը իսկապես քաղաքացիական այնպիսի գիտկացություն ունենենա,որ արդեն ինքը որոշի թե որ միության մեջ է ուզում լինել և ոչ թե իր փոխարեն քաղաքական իշխանությունը:

 

Կարեն Համբարձումյան