Հետաքրքրական է, որ Իրաքի Քրդստանի տարածաշրջանի նախագահ Մասուդ Բարզանին անկախության հանրաքվեից առաջ անցկացվող բոլոր հանրահավաքներում իր խոսքը սկսում է քրդերեն به ناوی خوای گه وره و میهرەبان [ba nāwī xwāyī gawra u mīhrabān] «Հանուն մեծ և բարեգութ Աստծո» արտահայտությամբ, որն, ըստ էության, սովորաբար արաբերենով հնչող մահմեդական «Հանուն բարեգութ և ողորմած Աստծո» հայտնի բանաձևն է:
Չնայած հայտարարվում է, որ ապագա անկախ Քրդստանը հայտարարում է, որ լինելու է աշխարհիկ պետություն, սակայն քրդական ինքնավարության առաջին դեմքի բոլոր հանրահավաքային ելույթները հենց նման արտահայտությամբ սկսելն անուղղակիորեն ցույց է տալիս, թե որքան ուժեղ և ինչ-որ առումով անսասան է մահմեդական ավանդույթը տեղի քրդերի շրջանում:
Մեկ այլ կարևոր հանգամանք էլ կա, որի վրա արժե ուշադրություն դարձնել: Չնայած Քրդստանի տարածաշրջանում հիջաբի պարտադրանքի բացակայությանը՝ զուտ տեսողական գնահատականով հանրահավաքներում ավելի շատ են մահմեդական հագուստի ավանդույթը պահպանող կանայք