Սիրիա՝


1. Սիրիա-լիբանանյան սահմանին բավական թեժ մարտերից հետո սիրիական իշխանությունները, համոզված եմ նաև Հիզբալլահը Իսլամական պետության հետ եկել են համաձայնության, ըստ որի, այնտեղ մնացած ԻՊ-ի մոտ 300 զինյալ ավտոբուսներով տեղափոխվել է սիրիա-իրաքյան սահման՝ Ալբու Քամալ քաղաք:


2. Շարունակվում են մարտերը ալ-Ռակկա նահանգում, Իսլամական պետության զինյալները հակահարձակման էին անցել սիրիական կառավարական ուժերի դեմ՝ գրավելով բանակի հենակետեր, սպանելով սիրիացի զինվորների:


3. Ալ-Ռակկա քաղաքում շարունակվում են բախումները Սիրիայի դեմոկրատական ուժերի և Իսլամական պետության միջև: Երեկ ՍԴՈւ-ին հաջողվեց ԻՊ-ի զինյալներից վերցնել ալ-Ռակկայի մանկական հիվանդանոցը, որը իսլամականների հենակետերից մեկն էր քաղաքում:
Իրաք՝


1. Թալ-Աֆար քաղաքի ազատագրման ռազմգործողությունները շարունակվում են: Իրաքյան կառավարական ուժերը (և այլ ուժեր նույնպես) մոտ են այդ քաղաքն ԻՊ-ից ազատագրելուն, սա այն կարևոր հենակետերից է, որտեղ դեռևս ամրացած են իսլամականները:


2. Իրաքի քրդերը պատրաստվում են անկախության հանրաքվեի: Կարծես վճռական են տրամադրված հանրաքվեի անցկացման հարցում: Սակայն, ըստ իս, եթե նույնիսկ հանրաքվեն իրականություն դառնա, այն չի լինելու ամբողջական,անկախ և ինքնավար Քուրդիստան պետության նախերգանքը, որին սպասում են քրդերը:

 

Սարգիս Գրիգորյան