Վենետիկի հանձնաժողովը, որը Եվրոպական Միության Սահմանադրական խորհրդատվության պաշտոնական մարմինն է, այսօր քննարկումների շարք իրականացրեց Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալող քաղաքական և հասարակական միավորների հետ:
Երկրի համար մեկնարկած կարևորագույն գործընթացը' Սահմանադրական փոփոխությունները, թևակոխում են վճռական փուլ:

 


Վենետիկի հանձնաժողովը, որը համատեղ աշխատում էր փաթեթի վրա, այսօր հնչեցրեց իր մասնագիտական կարծիքներն ու եզրակացությունները:
Հանձնաժողովը փաստեց, որ ներկայացված Սահմանադրության նախագիծն, ըստ էության, համապատասխանում է Եվրոպական ժողովրդավարական համակարգին:
Սակայն, այս ամենին զուգահեռ պետք է փաստել, որ Հայաստանի Հանրապետությունում առկա են մի շարք խնդիրներ, և պետք է հստակեցնել, թե ինչքանով են սահմանադրական փոփոխությունները դրանց լուծման բանալին և, որքանով են նախադրյալներ ստեղծում հեռանկարի համար:
Անհրաժեշտ է հստակ տարանջատել՝ ինչ է այս նախաձեռնությունը տալիս Հայաստանի Հանրապետության քաղաքացուն և որքանով կնպաստի ժողովրդի առջև ծառացած խնդիրների հաղթահարմանը:

 


Այս ամենին զուգահեռ փաստ է նաև, որ անզիջում և չհիմնավորված, ոչ կոմպրոմիսային տրամադրվածությունները պետք է բացառել, քանի որ համաշխարհային փորձը ցույց է տալիս՝ հարցերը քաղաքակիրթ եղանակով կարգավորելն ավելի արդյունավետ է, քան՝ ըմբոստությունն ու անհանդուրժողականության անտեղի և անհամաչափ դրսևորումը:

 


Հրաչյա Բասմաջյան