Արցախի նախագահ Բակո Սահակյանն այցելեց Մարտակերտի և Շահումյանի շրջաններ: Սեպտեմբերի 1-ին, Հայաստանի, Արցախի և աշխարհասփյուռ հայության համար անչափ կարևոր նշանակություն ունեցող Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի պաշտոնական բացման արարողությունից առաջ, նախագահը խորհրդակցություն էր հրավիրել՝ մանրամասն ծանոթանալու արված աշխատանքներին, ևս մեկ անգամ լսելու աշխատանքն իրականացնող ընկերությունների, պատասխանատու մարմինների զեկույցները:


Միաժամանակ նախագահը ծանոթացավ ճանապարհի հարակից հատվածներում իրականացվող մի քանի ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքին, որոնք կարևոր նշանակություն ունեն հատկապես տուրիզմի զարգացման առումով:


1.7 մլրդ դրամ արժողությամբ այս ծրագիրն իրականացնում է Հայաստանի համահայկական հիմնադրամը՝ Հայաստանի և Արցախի կառավարությունների, ինչպես նաև՝ աշխարհասփյուռ հայության ներդրած գումարներով:


Ի դեպ, Բակո Սահակյանն ու նրան ուղեկցող պատվիրակությունը ճանապարհն անցան ավտոբուսով՝ հատված առ հատված քննարկման դարձնելով ճանապարհի հետ կապված բոլոր հարցերը:

 

Фото Tigran Abrahamyan.

Фото Tigran Abrahamyan.

Фото Tigran Abrahamyan.

Фото Tigran Abrahamyan.

Фото Tigran Abrahamyan.Фото Tigran Abrahamyan.

 

Տիգրան Աբրահամյան