Կաթիլային ճանապարհով ոռոգման համակարգն Արցախում վերջին տարիներին գյուղատնտեսության ոլորտի կարևոր ուղղություններից է: Պետությունն այս համակարգի ներդրման համար պետական աջակցություն է սահմանել:
Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման, ինչպես նաև՝ անընդհատ աճող մշակովի դաշտերի և այգիների պայմաններում, պետական քաղաքականությունը կառուցվում է հենց այս տրամաբանության մեջ:
Մարտունի, Ասկերան, Մարտակերտ այցի շրջանակներում նախագահն անհրաժեշտ հանձնարարականներ է տվել՝ խոստանալով, որ պետությունը կշարունակի աջակցել բոլոր նրանց, ովքեր հետևողականորեն ավելացնում են մշակվող հողատարածքները, հատկապես, երբ դրանք հիմնված են նորագույն տեխնոլոգիաների վրա:
Տիգրան Աբրահամյան