Տարվա մեջ մի քանի անգամ հանրության դատին են հանձնում հող տալու թեմաները ու ամեն անգամ կարծես առաջին անգամ մենք այնպես ենք վրդովվում, զարմանում և հայհոյում կարծես երբեք նման բան չէինք լսել, կարծես չենք իմանում , որ ԵԱՀԿ-ա Ռուսաստանախառը մեր վրա կազինո են խաղում:
Սակայն պարզից էլ պարզ է, որ Հայաստանում խաղաղ պայմաններում հող տվող չկա, քանի որ այդ հողերը ոչ մեկ իր հոր տանից չի բերել, որ մի ստորագրությամբ նվիրի Ադրբեջանին: Հողերի համար արյուն է թափվել իսկ արյունը նույնիսկ ամենասրբապիղծ մարդիկ չեն կարող ուրանալ:
Վաղուց արդեն չգրված օրենքով հաստատվել է՝ հող տվող չկա, եթե շատ եք ցանկանում եկեք, տեսնենք կարող եք վերցնել: Մեկ տարի առաջ մեկ անգամ եկան երեք շրջանի հետևից, բան չստացվեց, դեռ էլի կգան, հաստատ կգան, բայց միևնույնն է բան չի ստացվելու:
Լուրջ եմ ասում, չեմ կարողանում հասկանալ այն մարդկանց, ովքեր արդեն 25 տարի ամեն տարի 25 և ավել անգամ նույն թեմայով խուճապվում են՝ հողերը հանձնեցին, շաբլոն բառակապացությունով: 25 տարվա մեջ, եթե այդքան անգամ հող հաձնած լինեինք, ապա Ադրբեջանցիները մի կողմից անցել էին Իրան, մյուս կողմից մտել էին Թուրքիա ու Վրաստան:
Աշոտ Ասատրյան