14:39
«Վաղուց արդեն ժամանակն է ներդնել մի համակարգ, որտեղ ընտրելու կամ ընդհանրապես քաղաքական կյանքին մասնակցելու իրավունք կունենան միայն որոշակի գիտելիքներ ու մտավոր կարողություններ ունեցող մարդիկ»

Քաղաքագետ Արման Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումնռրից. «Երկու տարի առաջ մի հետաքրքիր գիրք կարդացի, որի հեղինակը (Ջեյսոն Բրեննան) պնդում է, որ Ժողովրդավարությունն իր դարն ապրած ու իռացիոնալ քաղաքական համակարգ է։ Հեղինակը համաձայն չի նաև այն պնդման հետ` թե ժողովրդավարությունը վատ համակարգ է, բայց հնարավոր բոլոր այլընտրանքներն ավելի վատն են։

Նրա կարծիքով հնարավոր է ու վաղուց արդեն ժամանակն է ներդնել մի համակարգ, որտեղ ընտրելու կամ ընդհանրապես քաղաքական կյանքին մասնակցելու իրավունք կունենան միայն որոշակի գիտելիքներ ու մտավոր կարողություններ ունեցող մարդիկ (էդ համակարգի անունն էլ դրել էր էպիստոկրատիա)։

Չնայած փաստարկի թվացյալ պիժոնությանը, շատ լուրջ գիրք է, որտեղ հեղինակը հետևողականորեն պատասխանում է բավականին մեծ թվով կանխատեսելի հակափաստարկների։ Բայց միևնույնն է, երկու տարի մտքիս մեջ Բրեննանի հետ կռիվ եմ արել ու դիմադրել եմ նրա փաստարկներին։ Սոֆյա Հովսեփյանի ու Սրբուհի Ղազարյանի շնորհիվ վերջապես դադարեցրել եմ դիմադրությունս ու ընդունել իմ պարտությունը։ Ինչպես դասականը կասեր` Բրեննանը ճիշտ էր, ես` սխալ»։


Առաջարկում ենք նաև
Լրահոս