Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում բուռն քննարկումների առիթ է դարձել Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Ռուստամ Խալիլովի կողմից իր հոր՝Գյուլբաբա Խալիլովի ոսկեպատ արձանը հարազատ՝Սաբիրաբադի շրջանի Նիզամի գյուղի կենտրոնում տեղադրելու փաստը...Ըստ տեղեկությունների,պատգամավորը պարտադրում է գյուղացիներին միշտ մաքրել արձանի շրջակայքը և այցելել այն...Ազերի երեսփոխանի հայրը բավական հայտնի դեմք է եղել Ադրբեջանում...Նա Սոցիալիստական աշխատանքի հերոս է և հայտնի բամաբակագործ...Նույնիսկ Վիկիպեդիայում նրա մասին հոդված կա...Սակայն ազերի օգտատերերը մի հարց են տալիս."Արդյո՞ք Գյուլբաբբային այդքան մեծ ուշադրություն կդարձնեին Սաբիրաբադում,եթե նրա որդին չլիներ պատգամավոր..."


Հայտնի փաստ է,որ ազերի գավառական պաշտոնյաները փոքրիկ ֆեոդալներ են իրենց "հայրենիքներում" և դարձել են պատուհաս ժողովրդի գլխին...Անձի պաշտամունքը Ադրբեջանում օրինականացված է...Պետական մակարդակով պաշտվում են հայր և որդի Ալիևները...Դրանից օգտվում են նաև մանր-մունր "ռայոնցի" բդեշխ-ֆեոդալիկները,ովքեր և կյանքի են կոչում իրենց մանկության երազանքները...


Սակայն պետք է նշեմ,որ մեզ մոտ էլ կան որոշ պաշտոնյաներ,որոնք ոչ միայն իրենց ծնողներին են պաշտամունքի առարկա դարձնում,այլև հենց իրենց...Վառ օրինակը՝ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի գյուղապետ Ֆրոնտիկ Թևոսյանի որոշումներն էին,որի համաձայն իր 65-ամյակին ընդառաջ համայնքում գործող երաժշտական դպրոցն անվանակոչել է իր անունով...Իսկ 2015 թ-ին՝70-ամյակին ընդառաջ գյուղի միջով անցնող Երևանյան փողոցն է անվանակոչել իր՝սիրելիի և պաշտելիի անունով...


Այստեղից հետևություն..."Ֆրոնտիկագյուլբաբայացումը" տարածաշրջանային բնույթ է կրում և եզակի թեզերից է,որ միավորում է հայ և ազերի անմակարդակ և "самодур" պաշտոնյաներին...

Фото Гагика Амбаряна.

Գագիկ Համբարյան