Նախատեսվում է, որ գեներալ Բաղերին բացի Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետից՝ հանդիպում կունենա նաև Թուրքիայի նախագահի հետ:

 


Այցի կարևորությունը կայանում է նրանում, որ նախ ԶՈւ ԳՇ պետերի մակարդակով մինչ այդ հանդիպում տեղի չի ունեցել, բացի այդ՝ ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետի նշանակումից հետո տարածաշրջանային զարգացումներով պայմանավորված գլխավոր շտաբի առջև նոր խնդիրներ են դրվել, և այդ համատեքստում թուրքական կողմի հետ բազմաթիվ խնդիրների առնչությամբ պարզաբանելու անհրաժեշտություն կա:

 


Ըստ ամենայնի՝ Իրանի ԶՈւ ԳՇ պետի և Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության միջև քննարկվելիք առանցքային հարցերը վերաբերելու են Պարսից ծոցի տարածաշրջանին, մասնավորապես Սաուդյան Արաբիայի նկատմամբ Իրանի և Թուրքիայի դիրքորոշումների հստակեցմանը, Սիրիայում անվտանգության գոտիների ստեղծմանը, սահմանային խնդիրներին, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող կարևորագույն հարցերից մեկին՝ քրդական խնդրին և Իրաքյան Քրդստանում նախատեսվող հանրաքվեին: