Իրաքյան Քուրդիստանի ղեկավարությունը ակտիվացրել է անկախության հանրաքվեի նախապատրաստական աշխատանքները: Շշուկներ են պտտվում, որ հնարավոր է Թուրքիայի և Իրանի կողմից լինեն ռազմական միջամտություն, որպեսզի այդ հանրաքվեն չկայանա: Վերջին շրջանում Իրանի զինված ուժերի հետ բախումները դարձել են արյունալի :

 

Իրաքյան Քուրդիստանի ղեկավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի հարցը դիտարկվի միայն իրավական տեսանկյունից և քաղաքական դաշտում :

 

Մոտ ժամանակաշրջանում սպասվում է հանդիպումներ տարածաշրջանում առանցքային դերակատարություն ունեցող ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների հետ: Քուրդիստանը այն պաշտպանական և հարձակվողական զենքն է, որի օգտագործումը կամ չօգտագործումը գերտերություններին կզրկի տարածաշրջանում իշխող դերակատարությունից: