Բաղդադում Ավստրալիայի դեսպան Քրիստոֆեր Լանգմանը հայտարարություն է տարածել Քուրդիստանի անկախության հանրաքվեի վերաբերյալ Քուրդիստանի անկախության հանրաքվեի կոմիտեի անդամների հետ հանդիպումից հետո:
«Մենք այս հանդիպումը պատվիրակության հետ շատ ենք կարևորում: Հույս ունենք, որ Էրբիլի և Բաղդադի միջև կլուծվեն բոլոր խնդիրները»,- ասել է նա:
«Դա զգայուն թեմա է, որը գտնվում է քննարկման փուլում, մենք ուշադրությամբ հետևում ենք դեպքերի զարգացմանը: Մենք ցանկանում ենք աշխատել ինչպես Բաղդադի, այնպես էլ Էրբելի հետ»,- ավելացրել է դեսպանը:
Քուրդիստանի անկախության հանրաքվեի կոմիտեն նույնպես հանդես է եկել հայտարարությամբ: Կոմիտեի անունից հայտարարություն է տարածել Սադի Ահմեդը: «Մենք հանդիպել ենք Ավստրալիայի ներկայացուցիչ պարոն Քրիստոֆեր Լանգմանի հետ: Շնորհակալ ենք Ավստրալիայից Իսլամական Պետության զինյալների դեմ պայքարում մեզ ցուցաբերած աջակցությունից: Պարոն դեսպանը խոստացել է Բաղդադի և Էրբիլի միջև բանակցային գործընթացին իր նպաստ բերել, ինչպես նաև խոստացել է, որ Քուրդիստանում պետության ստեղծման բոլոր փուլերում կմնա Քուրդիստանի մարդու իրավունքների, ազատ արտահայտման իրավունքների իրացման կողքին»,- ասել է Սադի Ահմեդը:


Կիլիկյան Հայաստան