«Իսլամական պետությունն» իր քարոզարշավները իրականացնում է ադրբեջանցիների օգնությամբ: Արդեն մի շարք տեսանյութեր են տարածվել ահաբեկիչների կողմից, որում ադրբեջանցի ահաբեկիչները կոչ են անում միանալ ըմբոստությանը և պայքարել անհավատների դեմ:
Տեսանյութերից մեկում ադրբեջանցի ահաբեկիչը կոչ էր անում Ադրբեջանում սկսել պայքար իշխանության դեմ և այդ կերպ միանալ իրենց խմբավորմանը:
Այժմ խմբավորումը նոր տեսանյութ է տարածել իրենց «մայրաքաղաք» Րակկիից և կոչ են անում տեղի բնակչությանը միանալ իրենց: Գլխավոր դերերում կրկին երկու ադրբեջանցի են Ջունդուլախ ալ-Ազերին և Աբդու ալ-Ազիզ ալ-Ազերին:
Այս ամենի վրա աչք փակելով՝ ադրբեջանական կողմը դեռ մեզ է մեղադրում սահմանին ահաբեկիչներ տեղավորելու մեջ: Պետություն, որի երիտասարդները նախընտրում են փախնել ծառայությունից և միանալ ահաբեկչական խմբավորումներին: Պետություն, ով համար մեկ հովանավորն է այդ խմբավորումների: