Մեկ տարի է անցել,անցյալ տարի «սարի թաղում» տեղի ունեցած դեպքերից,սակայն դեռևս այդ դեպքերի վերաբերյլալ ոսիտկանությունը անհրաժեշտ պարզաբանում չի տվել։ Դա հիշեցնենք,այն դեպքերն էր,երբ ակնհայտ բռնություն գործադրվեց ոչ միայն ցուցարարների,այլև թաղամասի բնակիչների ու լրագրողների հանդեպ։

 

Դեպքին անդրադարձավ նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով պարզապես առաջարկեց մոռանալ տեղի ունեցածը,համոզմունք հայտնելով, որ այլևս նման գործընթացներ տեղի չեն ունենա։ Ամփոփելով իրադարձությունները, կարող են ասել, որ դա մեծ խարան էր Հայաստանի նորանկախ պետության համար,անշուշտ ոչ ամենամեծը,սակայն իր բնույթով եզակի,քանի որ ոստիկանության բնռւոյթւոնը ակնհայտ էր այդ օրը։ կարելի է իհարկե ինչ-որ տեղ հասկանալ,որ տեղի ունեցածը նյարդային լարման արդյունք էր,քանի որ մի քանի մետր ներքև տեղի էին ունենում «սասնա ծռերի» աջակիցների բողոքը,որոնք ՊՊԾ գունդ էին գրավել, ու այս երկու իրադարձությւոնները գումարվեցին իրար ու արդյունքում եղավ այն ինչ եղավ։ Ինչ հետևություններ է արել ոստիկանությունը այս ամենից,դժվար է ասել,մեծ հաշվեվ դժվար թե ձեռագրի մեջ մի բան փոխված լինի։

 

Ավելի շատ իհարկե առաջին բանը, որ պետք է ակնկալել, մթնոլորտի փոփոխությունն էր,որը ցավոք տեղի չի ունեցել, «Սարի թաղի» դեպքերի առթիվ կան տաս քաղաքացիական անձիք,որոնք մեղադրվում են ոստիկանության նկատմամբ բռնություն գործադրելու մեջ,սակայն մինչ այսօր նրանց չեն ասում,կոնկրետ որ արարքի համար են նրանց բանտարկել ու արդեն մեկ տարուց ավելի է պահում են անազատության մեջ։ Սա ի դեպ մարդկանց ավելի է տրամադրում դեպի ընդվզումը,որովհետև մեղադրվել մի բանում,որը չես արել,իհարկե հաճելի զբաղմունքներից չէ։ Իսկ ինչով է զբաղվում իշխանությունը այս օրերին, արտառոց ոչինչ տեղի չի ունենում,մեծ հաշվով այն հանգիստ է ու թեկուզ մեկ տարի անցել է սարսափելի իրադարձություններից,իշխանությունը ցավոք այդպես էլ անհրաժեշտ հետևություն այդ դեպքերից հետո չարեց։ Իսկ կուտակվծա բողոքը ոչ միայն չի նվազել, այլև հակառակը՝գնալով ավելի է շատանում։ Այ սրանից իշխանությունը պետք է լրջագույնս անհագստանա: