Ուկրաինայի նախագահ Պյորտ Պորոշենկոն հայտարարել է,որ ԱՄՆ ու Ուկրաինայի միջև պաշտպանական բնույթի համագործակցության կարևոր պայմանագրեր պիտի կնքվեն մոտ ապագայում,ինչը նշանակում է,որ այս երկրի ճգնաժամը տեղափոխվում է արդեն ռազմական ոլորտ։ Պարզ է թե ինչի համար է դա արվում ու պարզ է ում դեմ։ Պարզ է նաև որ Պորոշենկոն Թրամփի «դաբրոն» ստացել է այդ հարցում։ հիմա թե ինչ պաշտպանական խնդիրների ու պայմանագրերի մասին է խոսքը,մենք շուտով,երևի թե երկու-երեք ամսից կիմանանք,սակայն այսքանով արձանագրենք երկու կարևոր բան։
ա. Ամերիկան սատարում է Ուկրաինային Ռուսաստանի հետ զինված համակարտության մեջ ու առնվազն շարունակում նախորդ վարչակարգի քաղաքականությունը։
բ. Հակառակ այն վերլուծաբանների ու քաղաքագետների պնդումներին՝ թե Ուկրաինան աստիճանաբար մոռացության է տրվում Արևմուտքի կողմից, ԱՄՆ-ը ոչ միայն չի մոռանում այլև նոր ուժով է լծվում կոնֆլիկտի մեջ։
Իսկ թե սրա արդյունքում ինչ կունենանք,դժվար է ասել։ Մի բան ակնհայտ է,որ ԱՄՆ ու Ռուսաստնաի հակամարտությունը ոչ միայն չի լուծվում,այլև գնալով ակնհայտ են դառնում սառը պատերազմի գրեթե բոլոր նախադրյալները։