Արևմտյան Հայաստանից վերադառնալուց հետո մեկ անգամ ևս համոզվեցի, թե ՛՛Հյուսիս-Հարավ՛՛ ճանապարհային միջանցքն ինչպիսի ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի ապագայի համար:
Այս ճանապարհը հնարավոր բոլոր միջոցներով պետք է շատ արագ կառուցել, որպեսզի ոչ միայն հետ չմնանք մրցակցությունից, այլև կարողանանք հայտնվել նպաստավոր վիճակում:
Խնդիրը կայանում է նրանում, որ գրեթե նույնպիսի ճանապարհ ներկայումս կառուցվում է Թուրքիայի կողմից:

 


Համենայնդեպս Բայազետ-Կարս ճանապարհահատվածի գերակշիռ հատվածում իրականացվում էր լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքներ, ինչը, մեծ հաշվով, դառնալու է ՛՛Հյուսիս-Հարավի՛՛ մրցակիցը՝ իր բոլոր հետևանքներով հանդերձ:

 


Եթե ուշանանք, Պարսից ծոցից, ինչպես նաև Իրանից Սև ծով ընկած հատվածը կարող է անցնել ոչ թե ,,Հյուսիս-Հարավով'', այլ վերը նշված ճանապարհով, իսկ դա նշանակում է, որ ամբողջությամբ կիմաստազրկվի արդեն իսկ իրականացված աշխատանքները, կատարված ներդրումներն ու ներգրավված վարկային միջոցները...ու մենք դարձյալ կհայտնվենք կոտրած տաշտակի առաջ...
Մենք հապաղելու իրավունք ուղղակի չունենք...