Ադրբեջանական բանակում վիրավոր կա: Վերջին մի քանի օրերի ընթացքում Ադրբեջանի կողմից տարածված տարատեսակ անիմաստ հայտարարությունները հող էին նախապատրաստում սահմանային բախման:

 


Բախումը տեղի ունեցավ, որի արդյունքում, հայկական բանակի խիստ պատժիչ գործողությունների հետևանքով նախնական տվյալներով վիրավորվել է ադրբեջանի բանակի զինծառայող Մուրազ Բաբակիշիևը:

 


Ադրբեջանական կողմը պնդում է, որ զինծառայողը վիրավորվել է հայկական արտադրության ԱԹՍ-ից: Իսկ, եթե հայկական կողմը թռչող սարք է օգտագործել սահմանին , ապա մեծ է հավանականությունը, որ մեկ վիրավորով չեն սահմանափակվի:

 

Հ.Գ. Արցախի զինված ուժերը հերքել են, որ սահմանին մեր բանակի կողմից ԱԹՍ է օգտագործվել:

 

Աշոտ Ասատրյան